Ազգային ժողովը հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, լսումներ կանցկացնի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի մասին։ Համապատասխան որոշումը կայացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը։
Լսումների անցկացման նախաձեռնությամբ հանդես է եկել ժողովրդավարական ուժերի և քաղաքացիական հասարակության հարթակը, տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։
Պլատֆորմի ներկայացուցիչներն այսօր մասնակցել են Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին։
Եվրախորհրդարանը մարտի 13-ին հավանություն էր տվել բանաձևին, որով առաջարկվում էր դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։