«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը «հարցեր ունի» շարժման մասնակից քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին այն մասին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մասնակցել շարժմանը։ Այս հարցերը, ինչպես Գալստանյանը հայտարարեց հունիսի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, նա պատրաստվում է տալ Պետրոսյանին՝ Հայաստան վերադարձի ժամանակ։
Նրա խոսքով՝ Պետրոսյանի հետ հանդիպել է հունիսի 13-ի երեկոյան, սակայն հանդիպումն իրենց համար անհասկանալի է մնացել, նա պետք է կարողանա հաստատել, որ իրեն առևանգել են։
«Սուրենն ասաց՝ մի քանի օրով արտերկիր պիտի մեկնի 13-ի երեկոյան»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ Պետրոսյանին լսել է ու նրա խոսքը փոխանցել հանրությանը։
«12-ի առավոտյան շատ մարդկանց են հեռաձայնել, հրավիրել են ինչ-որ հատուկ տեղ, դա եղել է ԱԱԾ-ն կամ այլ տեղ, չեմ կարող ասել։ Սուրեն Պետրոսյանին ևս զանգել են, ըստ իր պատմելու։ Ինքը չի գնացել առավոտյան, բայց երեկոյան ժամը 18։00-ի կողմերմ իրենք են մոտեցել Պետրոսյանին, սև մեքենայով երկու մարդ և մի քանիսն էլ այլ կողմերից իրեն նստեցրել են մեքենան՝ իր պատմելով, տարել են Հրազդան՝ ինչ-որ առանձին տեղ»,- ասաց Գալստանյանը։
Նա նշեց, որ շատ այս «խորհդավորության» հետ կապված շատ հարցեր ունի, սպասում է, որ համախոհը վերադառնա, վերջնական ճշգրտումներ անեն և որոշումներ կայացնեն։