Փոքր պետությունների համար ԵՄ անդամ լինելը լավ է․ քիչ տալով՝ այդ կառույցից շատ են ստանում, ԱԺ-ում Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ լսումների ընթացքում հայտնել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նա հավելել է, որ լսումների նպատակն է քննարկել եվրոինտեգրման մեթոդները, ժամկետները և դրան հասնելու գործիքակազմը։
«Այս լսումներով մենք նպատակ ունենք փորձագիտական մակարդակում հնարավորինս ճշգրիտ ուրվագծել մեր անելիքները»,- ասել է Եղոյանը։
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության քայլերը ՀՀ-ն սկսել է դեռ 2007 թվականից, երբ ԱԺ-ում 2007-ին ձևավորվել է ժամանակավոր հանձնաժողով, որը 2 տարի հետո դարձել է մշտական։
Մանրամասները՝ տեսանյութում։