Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, հաղորդում է թուրքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շարունակելու է ավելի շատ երկրների կողմից Պաղեստինի ճանաչմանն ուղղված ջանքերը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 18-ին հեռախոսով քննարկել էին տարածաշրջանային վերջին զարգացումները և միջազգային օրակարգը:
Հայաստանի ԱԳՆ-ն հունիսի 21-ին հայտարարել էր Պաղեստին պետությունը ճանաչելու մասին: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։ Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։