Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրներին։
«Նախարարները բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,- նշել են ԶԼՄ-ները։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը: