Հունիսի 25-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառումը, որին հրավիրված էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, անակնկալ կերպով չեղարկվել է, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Թերթը չի նշել միջոցառման չեղարկման պատճառները։
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման «երկու պետություն» սկզբունքը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։
Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։ Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումը ողջունել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։