«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարությունն իր պատգամավորներին հանձնարարել է մարզային այցեր իրականացնել՝ բնակիչներին սահմանազատման անհրաժեշտությունը պարզաբանելու նպատակով, հայտնել է «Հրապարակ»-ը։
«Պատգամավորներին հանձնարարել են դուրս գալ աշխատասենյակներից, գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ, կատարել մարդկանց խնդրանքները, գոհացնել նրանց, որի ընթացքում էլ համոզել բնակիչներին սահմանազատման-սահմանագծման աշխատանքների համար»,- հայտնել է թերթը:
Ըստ թերթի՝ ՔՊ-ից պատագամավորներին բացատրել են, որ հանրության վստահության խիստ պակաս ունեն, և ամենօրյա աշխատանքով պետք է վերականգնեն իրենց վարկանիշը, քանի որ 2026-ի ընտրությունները «սարերի ետևում չեն»։