ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հանդիպում է ունեցել ոստիկանական համակարգի ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ իրենց կողքին է, գրել է «Ժողովուրդ»-ը։
«Վարչապետն այդ հանդիպման ժամանակ անձամբ բանավոր հրահանգ է տվել ուժային կառույցների ղեկավարներին, որ որևէ ոստիկանի որևէ գործով չկալանավորեն»,- գրել է թերթը:
Նշվում է, որ Փաշինյանը բացատրել է, որ եթե կալանավորման գնան, ապա ոստիկանների ոգին կկոտրեն, սակայն պետք չէ ոստիկաններին թևաթափ անել:
«Հենց այս հրահանգի հետևանքով` մինչ օրս ապրիլից մեկնարկած շարժման անդամների նկատմամբ բռնության դեպքով որևէ ոստիկանի պատասխանատվության չեն կանչել»,- գրել է թերթը:
Թերթի ՔԿ աղբյուրը հայտնել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքների քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 59 անձի նկատմամբ, սակայն նրանց մեջ ոստիկաններ չկան։