Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից է, Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Վերջինս նշել է, որ որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի օգնությունը: Հանդիպմանը կողմերը քննարկվել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին՝ Սիմոնյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակներում տեղի ունեցած «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը նշել էր, որ Երևանն սպասում Է ՀՀ-ին Եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը և հույս էր հայտնել, որ վիզաների ազատականացման բանակցություններում դրական արդյունք կլինի։