Բայդենի վարչակազմը նախատեսում է Ադրբեջանին և Հայաստանին ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ միասին հրավիրել Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրին հասնելու երկրների ջանքերը։
Լրատվականները նշում են, որ թեև լիովին պարզ չէ, թե արդյոք հրավերներն արդեն տրվել կամ ընդունվել են, Վաշինգտոնի պաշտոնյաները այն համարում են «մեծ հնարավորություն»։