«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները տարբեր վարչական շրջաններում ու մարզերում փակ հանդիպումներ են ունենում Արցախից բռնի տեղահանվածների հետ և համոզում, շահագրգռում են նրանց քաղաքական ակտիվություն չցուցաբերել, չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ բացի սոցիալական հարցերից, նրանք արցախցիներին հասկացնում են, որ եթե ուզում են օգտվել սոցիալական ծրագրերից, ապա պետք է քաղաքական չեզոքություն դրսևորեն, չքննադատեն ՔՊ-ին ու չխառնվեն քաղաքական գործընթացներին։
Խոսքը, ըստ թերթի, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքների մասին է, որին մեծ թվով արցախցիներ են մասնակցում: