Հունիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հունիսի 27-ին Օ՛Բրայենը հայտարարել էր, որ Ալիևի հետ շատ լավ հասկանում են, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։
Հունիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը և ընդգծել Հայաստանի հետ համաձայնագրի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «անհնար էր» անվանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության։