Դուք կարող եք ապավինել անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության լիարժեք աջակցությանը, Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին շնորհավորական նամակում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համոզված եմ, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում Ձեր ջանքերն ուղղված կլինեն մեր հիմնարար արժեքների ու սկզբունքների գերակայության երաշխավորմանը և ԵԽ ողջ աշխարհագրական տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ի շահ կոնվենցիոն համակարգի արդյունավետ գործունեության և ԵԽ դերի բարձրացման»,- ասված է Փաշինյանի հայտարարության մեջ։
Վարչապետը հավելել է, որ հրավիրում է նրան Հայաստան։ «Ուրախ կլինեմ առաջին իսկ պատեհ առիթով Ձեզ հանդիպել, ինչպես նաև հյուրընկալել Ձեզ Հայաստանում»,- ասված է շնորհավորական ուղերձում։