Հայաստանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը, տեղեկությունն Armenia Today-ին հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանն ստացել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված և հարակից միջոցառումներին Վաշինգտոնում մասնակցելու հրավերը և հաստատել է մասնակցությունը»,- նշել է Բադալյանը: