Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը։
Գերատեսչությունից հայտնում են, որ հուլիսի 1-ից Հայաստանն ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը 2018թ. առաջին կեսին էր։