ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդ, որտեղ բնակելի շենքերից մեկն ավերվել էր ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով, հայտնում է TACC գործակալությունը։
«Բելգորոդում ուկրաինական զինված ուժերի հրթիռի հետևանքով ավերված բնակելի շենքի տեսարանը, որտեղ մուտքն ամբողջությամբ փլուզվել է, պատկերացում է տալիս, թե որքան մեծ է մարդկանց վիշտը։ Այս ամենը հրետակոծությունը շուտափույթ դադարեցնելու ցանկություն է առաջացնում»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ այս վայրում կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը: «Կարծում եմ, դա հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վրա: Բնականաբար, ցանկություն կա, որ այս ամենն արագ ավարտվի»,- ասել է նա լրագրողներին։
Դեսպանն այցելել է նաև գեղարվեստական մարմնամարզության, սպորտային ակրոբատիկայի և բատուտով ցատկելու կենտրոն։
Մայիսի 12-ին Բելգորոդը և նրա շրջակայքը ենթարկվել էին զանգվածային գնդակոծության։ Խոցված արկերից մեկի հրթիռի բեկորները վնասել էին բնակելի շենքը, որի մուտքն ամբողջությամբ փլուզվել էր։ 17 մարդ մահացել էր։
«Կառուցողական». Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Բաքվի առաջարկի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի առաջարկի նկատմամբ։ «Կառուցողական: Մենք հասկանում...