ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սըրդըր Քըլըչի՝ Մարգարայում հուլիսի 2-ին նախատեսված հանդիպման մասին տեղեկությունը։
Գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Armenia Today-ին հայտնեց, որ հանդիպումների մասին պատշաճ կիրազեկեն։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,- ասաց նա:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանն ու Թուրքիան քննարկել են հարաբերությունների կարգավորման հարցերը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հունիսի 18-ին քննարկել էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցը։
Հունիսի 25-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները երկկողմ և տարածաշրջանային հարցեր էին քննարկել։