Իշխանություններն ամեն կերպ փորձում են կանխել նոր կուսակցությունների պետական գրանցումը, այդ պատճառով Պետռեգիստրի գործակալությանը հանձնարարվել է խոչընդոտներ ստեղծել նոր կուսակցությունների գրանցման համար, հաղորդել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգված է Պետռեգիստրին՝ հնարավոր միջոցներով արգելակել նոր կուսակցությունների գրանցումը»,- գրել է թերթը։
Այդ պատճառով, ինչպես հայտնել է թերթը, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Ազգային ճակատ», Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» և Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունները պաշտոնապես չեն գրացվել։
Բացի այդ, իշխանությունները գնում են գրացման փաստաթղթերը, որպեսզի դա չանեն քաղաքական այլ գործիչներ, որոնք ընտրություններին հայտ ներկայացնելու մտադրություն ունեն։
«Իշխանականները կուսակցությունները գնում են հիմնադիրներից, որպեսզի դա չանեն քաղաքական այլ գործիչներ, որոնք ընտրություններին հայտ ներկայացնելու մտադրություն ունեն։ Օրինակ՝ Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ն են գնել: Թե ով է գնորդը, մեզ չհաջողվեց պարզել, սակայն ասում են՝ 4000 դոլար են վճարել։ Դրանց թվում է, օրինակ, Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական» կուսակցությունը և այլն»,- գրել է թերթը։