ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-5-ը կժամանի Հայաստան: Պատվիրակությանն ընդունելու մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
2023թ․ սեպտեմբերին Հայաստան էր ժամանել ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը։ Նա վերահաստատել էր Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: