ՌԴ ԱԳՆ-ն Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի և Ադրբեջանի հրավերը որակել է որպես ԱՄՆ-ի փորձ՝ «պոկել բարեկամներին և հարևաններին Ռուսաստանի հետ համագործակցությունից», հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Անդրեյ Նաստասինը:
«Արևմտյանները հույս ունեն անել այն, ինչ չկարողացան անել, այսպես կոչված, Բյուրգենշտոկի խաղաղության համաժողովում․ հստակ ցույց տալ, թե ինչպես են իրենց ագրեսիվ քաղաքականությունն իբր հավանության արժանացնում Եվրատլանտյան տարածաշրջանից դուրս գտնվող երկրները»,- ասել է նա:
Հունիսի 28-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը։