Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «սպառնացել» է հետ կանչել բոլոր դեսպաններին, ովքեր ջերմ հարաբերություններ կունենան Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդների հետ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը:
Փաշինյանը եկեղեցու ներկայացուցիչների հետ հայ դիվանագետների շփման գործընթացին հետևել հանձնարարել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանին։
«Մեզ պատմեցին, որ Սինանյանն էլ, իր հերթին, «վերբովկա» է արել դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցներին, որ ներքևից պարբերաբար զեկուցեն համայնքների ղեկավարների, դեսպանների ու եկեղեցու հոգևոր սպասավորների շփումների մասին»,- նշել է թերթը:
Ըստ լրատվամիջոցի՝ ՔՊ ներկայացուցիչները ոչ միայն ՀՀ հանրությանն են պառակտել, այլև փորձում են տարաձայնություններ ստեղծել սփյուռքի հայ համայնքներում՝ սեպ խրելով եկեղեցու և համայնքի միջև։