Առողջապահության նախկին նախարար և ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը հաղթել է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ բոլոր ձայների հաշվարկից հետո։ Իրանի ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրորդ փուլի 30,5 միլիոն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները, հաղորդում է IRNA-ն:
Փեզեշքիանն ստացել է 16,4 միլիոն իրանցիների աջակցությունը։ Նրա մրցակից, պահպանողական Սայիդ Ջալիլին հավաքել է 13,5 միլիոն ձայն։
Հունիսի 28-ին Իրանում սկսվել էին նախագահական արտահերթ ընտրությունները։ Ռեֆորմիստը հաղթել էր նաև ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով 10,4 միլիոն ձայն՝ Ջալիլիի 9,4 միլիոնի դիմաց։ Սակայն հետո նա չէր կարողացել ստանալ ընտրողների ավելի քան 50%-ի աջակցությունը։ Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով այս պաշտոնն զբաղեցնող Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։
Փեզեշքիանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Արևմտյան Ադրբեջանում՝ էթնիկ ադրբեջանցիների ընտանիքում: Կրթությամբ նա սրտային վիրաբույժ է և պրոֆեսոր։ Նախկինում նա 2016-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2001-2005 թվականներին՝ Մոհամմադ Խաթամիի կառավարությունում, Առողջապահության և բժշկական կրթության նախարարի պաշտոնը: