Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հունգարիայի վարչապետի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի միջև Դայոյութայի պետական նստավայրում օրվա առաջին կեսին բանակցություններ են տեղի ունեցել։
Ավելի վաղ Օրբանն ասել էր, որ Պեկին է ժամանել «խաղաղ առաքելության» շրջանակներում։