Կրասնոդարի երկրամասի Ինալ ծովածոցում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 1 հեկտարի, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, փոխանցել է BFM-ն։
Նշվում է, որ հրդեհի հետևանքով հանգստի կենտրոններից զբոսաշրջիկներին տարհանում են, նշել է TACC-ը։
Ավելի վաղ Տուապսեի շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոն հայտնել էր, որ Ինալ ծովածոցում չոր բուսականության պայմաններում հրդեհը տարածվել է 6 հազար քառակուսի մետր տարածքի վրա։ Փրկարարների խոսքով՝ հրդեհի մարումը բարդանում է ուժեղ քամու պատճառով։
Ինալ ծովածոցը գտնվում է Տուապսե շրջանում՝ Սև ծովի ափին գտնվող Ջուբգա և Արխիպո-Օսիպովկա գյուղերի միջև։