ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ հուլիսի 10-ին, կհանդիպեն Վաշինգտոնում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ըստ խոսնակի՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում:
Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը չի բացառել հանդիպումը: Նա նշել է, որ տեղեկություն չունի արգործնախարարների հանդիպման վերաբերյալ։
«Գիտեք, թե ինչպես է դա տեղի ունենում»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ըստ երկրի ԱԳՆ-ի՝ նա մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։
Հուլիսի 8-ին հայտնել էինք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը։