Թբիլիսի այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան կժամանի Երևան, տեղեկացրել է նա X-ի իր էջում։
«Անհամբեր սպասում եմ դեպի Վրաստան ու Հայաստան ճամփորդելուն՝ ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, լրատվամիջոցների և խոսքի ազատության, ինչպես նաև մարգինալացված և խոցելի խմբերի հարցերով»,- գրել է Զեյան: