Թուրքիան ցանկանում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում երկու երկրների միջև՝ որքան հնարավոր է շուտ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։
Էրդողանը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին որոշում կայացնողն Իլհամ Ալիևն է, իսկ հայկակն կողմի հետ հանդիպումներում դրական քայլեր են տեսնում։
«Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»,- նշել է Էրդողանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը մասնակցել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հուլիսի 10-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը նշել էին Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պատմական պայմանագրի» կնքման ուղղությամբ։