Այս տարվա առաջին կիսամյակին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 4 մլրդ 674 մլն 538 (ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար) հազար դրամ ընդհանուր արժեքով 6 պայմանագիր է կնքել «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության հետ, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ պայմանագրով սահմանվում է նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ կատարել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Սևան-Իջևան, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 ավտոճանապահների տարբեր հատվածներում:
Թերթի տվյալներով՝ «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության գլխավոր տնօրենը նախկինում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն էր։ Նա գլխավոր տնօրեն էր դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը հանդիսացել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը: