Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին, որի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և կարևորել Չիկովանիի այցը: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ:
Ըստ գերատեսչության, վարչապետն արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:
Չիկովանին իր խոսքում կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը: