Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանն ու ժողովրդին Պետականության օրվա առթիվ, նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։
«Ամենաջերմ շնորհավորանքները Մոնտենեգրոյի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Պետականության օրվա կապակցությամբ։
Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։