Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։
«Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք»,- գրել է վարչապետը X սոցիալական ցանցում` Թրամփին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Ավելի վաղ Փենսիլվանիայում Թրամփի ելույթի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել։ Վասվել էր նախկին նախագահի աջ ականջը, սպանվել էր Թրամփի մեկ կողմնակից, կրակողին ևս հաջողվել էր սպանել: