2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ՊՆ-ն ռուսական կողմի հետ համատեղ մշակել էր հայկական զինված ուժերի բարեփոխման ծրագիր, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Արշակ Կարապետյանը։ Ըստ Կարապետյանի՝ նա մի քանի անգամ մեկնել է Մոսկվա և բանակցել այդ մասին ռուս գործընկերների հետ։
«2021 թվականին չորս ամիս զբաղեցրել եմ Պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այս ընթացքում մի քանի անգամ եկա Մոսկվա, մտածեցինք փոխգործակցության մեծ ծրագրի մասին։ Մեր խնդրանքով ռուս բարձրաստիճան սպաներն ու գեներալները՝ ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ, ուսումնասիրեցին 2020 թվականի պատերազմի փորձը և ստեղծեցին հսկայական փաստաթուղթ, թե ինչ ուղղությամբ են Հայաստանի Զինված ուժերը բարեփոխելու»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ծրագրերի մեջ ընդգրկվել է նաև ռուսական զենքի «հնարավորինս շուտ» գնումն ու առաքումը և ռուս ռազմական խորհրդականների ներգրավումը հայ զինվորականներին հրահանգելու համար։
«Բացի այդ, ռուս խորհրդականները պետք է հայտնվեին մեր Զինված ուժերում՝ անձնակազմի պատրաստմանն օգնելու նպատակով»,- ասել է նա։
Կարապետյանը քննադատել է Հայաստանի կողմից ֆրանսիական «Կեսար» հաուբիցների գնումը և ասել, որ դրանք թանկարժեք զինատեսակներ են, որոնք դժվար կլինի շահագործել։
«Զարմանում եմ, երբ կարդում եմ ֆրանսիական «Կեսար» հաուբիցների գնման մասին լուրերը․ այն դեռ պետք է պահպանվի, անձնակազմը վերապատրաստվի և պարկուճները պահպանվեն համաձայն եվրոպական կանոնների։ Գումարած, որ այս հաուբիցներն աշխատում են ավտոմոբիլային բազայի վրա, որն սպառում է միայն ամենաբարձր որակի բենզին։ Դա ինձ հիշեեցնում է աղքատերին, որոնք հանուն ցուցամոլության՝ ապառիկ թանկարժեք կոստյում են գնում»,- ասել է նա։
2023 թվականի հոկտեմբերի 4-ին Կարապետյանը հայտարարեց իր քաղաքական գործունեության մեկնարկի և քաղաքական շարժման ստեղծման մասին։ Պաշտպանության նախկին նախարարը նաև հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցած ողբերգությունը տեղի է ունեցել «Հայաստանի իշխանությունների վախկոտության և դավաճանության պատճառով, որոնք Արցախի ժողովրդին թողել են իրենց ճակատագրին»։ Հոկտեմբերի 5-ին Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արման Էգոյանը Կարապետյանի հայտարարություններն անվանել է «անհեթեթություն»։
2023 թվականի հոկտեմբերի 4-ին Կարապետյանը հայտարարել էր իր քաղաքական գործունեության մեկնարկի և քաղաքական շարժման ստեղծման մասին։ Պաշտպանության նախկին նախարարը նաև հայտարարել էր, որ Արցախում տեղի ունեցած ողբերգությունը տեղի էր ունեցել «Հայաստանի իշխանությունների վախկոտության և դավաճանության պատճառով, որոնք Արցախի ժողովրդին թողել են իրենց ճակատագրին»։ Հոկտեմբերի 5-ին Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արման Էղոյանը Կարապետյանի հայտարարություններն անվանել էր «անհեթեթություն»։
Կարապետյանը ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2021թ. օգոստոսի 2-ից նոյեմբերի 15-ը։