Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լոնդոն, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Լոնդոն են ժամանել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշվում է, որ միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:
Գագաթնաժողովը կտևի հուլիսի 17-20-ը։ Ավելի վաղը կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն։