Ադրբեջանը կանգ չի առնում և իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ՝ ակտիվ զինվում է, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը շարունակում է սպառազինության մեծածավալ գնումները, սակայն ի տարբերություն նախորդ շրջափուլերի՝ դրանց մեծ մասի դեպքում կոնկրետ տեխնիկայի, մոդելի, քանակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում»,- նշել է պատգամավորը:
Աբրահամյանի խոսքով՝ տեսանելի է, որ հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ է և որոշակի կարճ պարբերականությամբ այնտեղից մատակարարումներ են արձանագրվում:
«Իհարկե, հաճախ մամուլում է հայտնվում նաև այլ երկրների հետ գործարքների մասին տեղեկություններ` Ադրբեջանի ավանդական գործընկերներ Թուրքիայից, Պակիստանից մինչև եվրոպական երկրներ»,- գրել է նա։
Հուլիսի 8-ին Աբրահամյանը հայտնել էր, որ ՔՊ-ն հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնում է հաղթանակ և սահմանային ճշգրտումներն «օդում թողնելուց» ու միակողմանի զիջումներից հետո Տավուշի հանձնված ուղղություններով տարբեր խմբերով վոյաժներ է իրականացնում։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...