Հուլիսի 15-18-ն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայացած ԱՄՆ «Հանրապետական» կուսակցության ազգային համաժողովին, հայտնում է հայտնում է ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Ներկայացվել են «Հանրապետական» կուսակցության արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպվել են քննարկումներ՝ ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնյաների, կոնգրեսականների, ուղեղային կենտրոնների և արտաքին քաղաքականության փորձագետների մասնակցությամբ։
Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում «Հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված նախագահի՝ Դոնալդ Թրամփի և փոխնախագահի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի թեկնածությունները:
Հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել էր ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Թրամփի դեմ մահափորձը։