Հալեպի հայ համայնքի թեկնածու Մարիա Կապրիելյանը դարձել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, հայտնում է Kantsasar weekly-ն։
«Մարիա Կապրիելյանը դարձավ Սիրիայի խորհրդարանի չորրորդ օրենսդրական նստաշրջանի ընտրությունների արդյունքներով ընտրված միակ հայ պատգամավորը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 15-ին։ Խորհրդարանի 250 տեղի համար պայքարել է 1516 թեկնածու։ Կապրիելյանը Հալեպի պետական խորհրդի անդամ է և «Երկիր Մեդիա»-ի սիրիական գրասենյակի ներկայացուցիչ։ Նա նաև Հալեպի իրավաբանների միության անդամ է:
Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել․ ԶԼՄ
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղացիական պայմանագիր» կուսակացության ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։...