Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածությունը նախաձեռնող «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է ստորագրություններ հավաքել՝ ի պաշտպանություն օգոստոսին կայանալիք հանրաքվեի, գրել է «Ժողովուրդ»-ը։
Հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի։
Ըստ թերթի՝ Փաշինյանից մերժում ստանալուց հետո պրոարևմտյան ուժերը որոշել են Հայաստանում ստեղծված հակառուսական ֆոնին ստորագրահավաք սկսել և 50 000 ստորագրություն հավաքելու դեպքում պահանջ ներկայացնել խորհրդարան, որպեսզի ԱԺ-ն ընդունի Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասով հանրաքվե անցկացնելու նախագիծը։