Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իրականացրել և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ մեկնաբանելով «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը այն մասին, որ Պապոյանը չի դիմանում աշխատանքային ու վարչապետի հետ շփման ծանրաբեռնվածությանը։
«Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա աշխատանքին, ապա հարկ է ընդգծել, որ նախարարի համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ աշխատանքն ու համագործակցությունը»,- գրել է Շաբոյանը։
Նախարարի խոսնակը նշել է, որ հոդվածում կա մի կետ, որի հետ չհամաձայնել հնարավոր չէ։ «Նախարարն իսկապես մեծ եռանդով ու նվիրվածությամբ է աշխատում»,- գրել է նա։
Շաբոյանը նշել է նաև, որ նախարարությունում «լյուբիմչիկներ» (յուրայիններ) չկան։
ԶԼՄ-ներից մեկը գրել էր, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հնարավոր է, հրաժարական տա։ Ըստ թերթի՝ Պապոյանը «չի դիմանում աշխատանքին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին»։