Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է սահմանազատման կանոնակարգի հաստատումը դանդաղել կամ այլ ընթացք ստացել, լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա նշեց, որ հարցի մեկնաբանությունն իր լիազորություններից դուրս է։
Մարզպետը չմեկնաբանեց, թե երբ են Գեղարքունիքում սկսվելու սահմանազատման ախատանքները։ «Որևէ ինֆորմացիա չունեմ»,- ասաց նա։
Մարզպետը չհամաձայնեց լրագրողի դիտարմանը, թե ՀՀ իշխանություններն ամեն հարցում ձախողել են։ «Դուք չարաչար սխալվում եք, որ մեր իշխանությունները ձախողել են։ Մեր իշխանություննեն իրենց առաջ դրված խնդիրները լուծելով առաջ են գնում»,- ասաց Սարգսյանը։
Մարզպետն անդրադարձավ նաև Գեղարքունիքի մարզում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին ճնշելու, նրանց աշխատանքից ազատելու մասին տեղեկություններին։
«Նախ ասեմ որ իրականությանը չի համապատասխանում։ Ես գիտեմ, թե ինչու են այդպես մեկնաբանում։ Այն, ինչը իրենց մոտ չի ստացվում, ուզում են մի բան գտնել, որ արդարացնեն իրենց մոտ չստացված արարքը։ Խնդրում եմ այդ մարդկանց փոխանցել, որ չարաչար սխալվում են, Գեղարքունիքում չկա այդպիսի բան, և այն, ինչ որ իրենց մոտ չի ստացվում, թող մեկ ուրիշի ուղղությամբ չտանեն»,- ասաց Սարգսյանը։