ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին պատրաստվում է գնալ սահմանամերձ Տավուշի մարզ, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Մարզ նրա վերջին այցը հուլիսի 6-ին էր, որի ընթացքում վարչապետը գնացել էր սահմանազատման արդյունքում կիսված Կիրանց գյուղ:
Թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Փաշինյանը կհանդիպի տեղի բնակիչների հետ: Նրա օրակարգում է նաև այցելությունն Արմավիրի մարզ, որի մանրամասները թերթը չի հաղորդել:
Armenia Today-ը հարցում է արել կառավարության մամուլի ծառայությանը այցի մանրամասների վերաբերյալ, սակայն դեռևս պատասխան չի ստացել։