Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ իր այցի շրջանակում մեկնել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետ, տեղեկանում ենք նրա սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութից։
Փաշինյանին ուղեկցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, որը վարչապետին պատմել է արդիականացված անցակետի հնարավորությունների մասին։ ՏԿԵ նախարարը վարչապետին է ներկայացրել ենթակառուցվածքի հագեցվածությունը։
Վարչապետը Մարգարայում խոսել է նաև գյուղի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, հետաքրքրվել բերքատվությունից, պարզել եկամուտները։
Մանրամասն՝ տեսանյութում։