Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը հուլիսի 30-ին նախատեսված Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների հինգերորդ փուլի մասին։
Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը կհանդիպեն հայ-թուրքական սահմանին, ասվում է հաղորդագրության մեջ։
Armenia Today-ը հանդիպման մանրամասների վերաբերյալ հարցում է ուղարկել Հայաստանի ԱԳՆ։ Ավելի ուշ նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որով հաստատել է ներկայացուցիչների հանդիպումը սահմանին։
Նշենք, որ հանդիպումը նախատեսվում էր անցկացնել դեռևս հուլիսի 2-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հունիսի 18-ին քննարկել էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցը։
Հունիսի 25-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները երկկողմ և տարածաշրջանային հարցեր էին քննարկել։