Էդգար Հունանյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար։ Որոշումը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ՝ հուլիսի 29-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի հիման վրա։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդգար Հունանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասված է հրամանագրում։