Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) շարունակում է հուսալ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված պատասխան նամակում, ով հուլիսի 29-ին Միջազգային օլիմպիական հանրությանը կոչ էր արել քայլեր կձեռնարկել Ադրբեջանում հայ գերիներին ազատելու ուղղությամբ։
Բախի խոսքով՝ «ՄՕԿ-ը խաղաղության կողմնակից է» և չի մոռանում անմեղ զոհերին և մարդկանց, ովքեր տուժել են մեծ թվով կոնֆլիկտներից և պատերազմներից ամբողջ աշխարհում։
«Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ կարելի է գտնել խաղաղ լուծում, ինչը ներկայացվեց Օլիմպիական ավանում զինադադարի որմնանկարի բացմամբ և մեր շարունակական կոչերով՝ ուղղված բոլոր կառավարություններին, որպեսզի խաղաղությանը հնարավորություն տրվի», – ասվում է ՄՕԿ-ի նախագահի նամակում:
Հուլիսի 29-ին Ծառուկյանը ՄՕԿ-ի նախագահին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին կոչ էր արել ջանքեր գործադրել Բաքվի բանտերում պահվող հայերին ազատելու համար։