Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթն ընդգծել է, որ անվստահություն հայտնելու որոշման նախագծում պետք է նշվի ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու։
Նախագիծը պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները, հավելել է թերթը։
Ավինյանը քաղաքապետ էր ընտրվել 2023թ. հոկտեմբերի 10-ին՝ ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի էին ունեցել 2023թ. սեպտեմբերի 17-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էին ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը», «Հանրային ձայնը»։