Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով, տեղեկանում ենք Ռուսաստանի նախագահի կայքում տեղադրված հրամանագրից:
Զաքարյանը նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է:
Նա պարգևատրվել է ֆիզիկական կուլտուրայի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման համար։ Զաքարյանը նաև պարգևատրվել է Ռուսաստանի ու Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխհարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Զաքարյանը նախկինում զբաղեցրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը, հանդիսացել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ, ինչպես նաև Վերահսկիչ պալատի նախագահ: