Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-ին արձակուրդից վերադառնալուց հետո կարող է կառավարությունում կադրային փոփոխություններ իրականացնել, գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը փոփոխություններ նախաձեռնի կառավարությունում և կատարի պաշտոնանկություններ ու նշանակումներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ թերթի՝ կառավարությունն սպասում է վարչապետի ասուլիսին, որում նա կհայտարարի, թե արդյոք Հայաստանը կմասնակցի՞ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին՝ COP 29-ին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը Բաքվում։
«Մեր աղբյուրները նշում են, որ անհամբեր սպասում են Փաշինյանի ասուլիսին, որտեղ վարչապետը պետք է հանդես գա կոնկրետ ուղերձներով. դրանք կվերաբերվեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ադրբեջանի հոխորտանքներին, թե պետք է ՀՀ սահմանադրությունը փոխվի, ինչպես նաև առաջիկա իր անելիքներին»,- գրում է լրատվամիջոցը:
Մայիսին կառավարությունը հերքել էր Armenia Today-ի տեղեկություններն առողջապահության ոլորտում ենթադրյալ չարաշահումների պատճառով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրը։ Օգոստոսի 31-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ կառավարության ներկայացուցիչներն առաջարկել են նախարարի պաշտոնում Առողջապահության նախարարության փոխղեկավար Լևոն Հակոբյանի թեկնածությունը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ Բաքուն Երևանին հրավիրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովին։ Նա պարզաբանել էր, որ COP29-ի նախագահ նշանակված Մուխթար Բաբաևը պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։
ՔՊ-ն առաջադրել է ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ
«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունն առաջադրել է ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը «Վարչությունը որոշել է կառավարությանն...