2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական շրջաններում ու մարզերում ՔԿ-ն նոր թեկնածուներ կունենա, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել մարզերում, վարչական շրջաններում ունենալ այնպիսի ներկայացուցիչներ, որոնք հեղինակություն ունեն ու չեն տապալի իրենց առջև դրված խնդիրները։
«Դա է պատճառը, որ Փաշինյանը տևական շրջայցեր է կատարում մարզերում, տարբեր վարչական շրջաններում: Առաջիկայում կրկին տարբեր վայրերում ՔՊ-ականների կհեռացնեն` փոխարինելով նոր թեկնածուներով»,- հավելել է թերթը։
ՔՊ-ից հայտնել են, որ օգոստոսի 13-ին տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը, որը վարել է Փաշինյանը։ ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տիգրան Մակարյանի, Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Հովհաննես Աբրահամյանի, Բերդի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները։