Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD) միջև 200 մլն դոլարի վարկային համաձայնագրի վավերացման նախագծին՝ Իրանի հետ սահմանին Քաջարանի թունելի կառուցման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 15-ին կայացած նիստում։
Ծրագրի նպատակն է մեծացնել տարանցիկ երթևեկության ներուժը և նվազեցնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում վթարների մակարդակը: Նախագծով նախատեսվում է Քաջարան քաղաքի մոտ կառուցել 7 կմ երկարությամբ թունել և վերակառուցել մոտ 4 կմ երկարությամբ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման Մ2 հատվածը (մուտքը դեպի Քաջարանի թունել՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի նախատեսվող նոր հատվածի խաչմերուկով):
Քաջարանի թունելի կառուցման համար ԵԶԲ-ի հետ վարկային համաձայնագիր ստորագրելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել էր հուլիսի 25-ին կայացած նիստում։