Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանին ՀՀ իշխանությունները մտադիր են Իտալիայում ՀՀ դեսպան նշանակել, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Կարապետյանի ագրեմանն ուղարկել են, սպասում են հաստատմանը»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկություններով՝ այդ հանգամանքով է պայմանավորված, որ Ուկրաինայում նրա պաշտոնավարման ժամկետը չեն երկարացնում և հետ չեն կանչում:
«Սպասում են Իտալիայի իշխանությունների պատասխանին։ Եթե հաստատում ստանան, ապա Կարապետյանը կգործուղվի Իտալիա, եթե ոչ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը երկարաձգելու մասին հրամանագիր կստորագրվի»,- գրում է լրատվամիջոցը։
Օգոստոսի 14-ին թերթը հայտնել էր, որ ավելի քան երկու ամիս է՝ Ուկրանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նրա ո՛չ հետկանչի, ո՛չ պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ նախագահը հրամանագրեր չեն ստորագրել։
Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան է նանակվել 2021 թվականի հունիսի 1-ին։